5 մարտի 2013 - 12:14 AMT
Չեխիայի Սենատը իմփիչմենտ է հայտարարել նախագահին

Չեխիայի Սենատը իմփիչմենտ է հայտարարել երկրի հեռացող նախագահ Վացլավ Կլաուսին` մեղադրելով նրան պետական դավաճանության մեջ, հայտնում է Բի-բի-սին:

Առիթ է հանդիսացել Կլաուսի հռչակած համաներումը, որի արդյունքում կալանավայրերից ազատ կարձակվեն հազարավոր դատապարտյալներ: Բացի այդ, կդադարեցվի մի շարք խոշոր տնտեսական հանցագործությունների հետաքննությունը: Դրա շնորհիվ, շատ քրեական գործեր, որոնց մեղսակից են բարձրաստիճան պաշտոնյաներ, կփակվեն:

Այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի, թե իրոք նախագահը խախտել է երկրի գլխավոր օրենքը, սկանդալային համաներում հայտարարելով: