5 մարտի 2013 - 12:57 AMT
Ֆրանսիայի ու Թուրքիայի հատուկ ծառայությունները պատրաստում էին Բաշար Ասադի սպանությունը

Ֆրանսիայի ու Թուրքիայի հատուկ ծառայությունները մահափորձ էին նախապատրաստում Սիրիայի նախագահի ու ԱԳ նախարարի դեմ, հայտնում է իրանական PressTV-ին լիբանանյան Asianews պորտալի վրա հղումով, որը հայտնել է, թե փաստագրական ֆիլմ է ստացել ֆրանս-թուրքական դավադրության մասին:

Ֆիլմում սիրիացի երեք պաշտոնյաների խոստովանություն կա: Ըստ աղբյուրի, Սիրիայի անվտանգության ուժերը վերջերս կանխել են Բաշար Ասադի և ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմի դեմ պատրաստվող մահափորձը: