5 մարտի 2013 - 12:55 AMT
Հայկական «Լուռ երկխոսություն» ֆիլմը «Կոկստե» փառատոնի լավագույն տասնյակում է

Հայկական «Լուռ երկխոսություն» կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Հովսեփյանը: «Լուռ երկխոսությունը» նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս: