5 մարտի 2013 - 16:25 AMT
Սիրիացի ապստամբները գերի են վերցրել նահանգապետին ու կուսակցական գործչին

Սիրիացի ապստամբները գերի են վերցրել Հասան Ջալիլիին, որը զբաղեցնում էր Ռակկայի նահանգապետի պաշտոնը, ինչպես նաև իշխող «Բաաս» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարին, գրում է The Washington Post-ը:

Ապստամբները հայտարարել են Ռակկա քաղաքը վերցնելու մասին մարտի 4-ին: Անմիջապես դրանից հետո բնակիչները պատվանդանից գցել են Հաֆեզ Ասադի հուշարձանը, որը գործող նախագահի նախորդն ու հայրն էր: