5 մարտի 2013 - 16:42 AMT
Իրանի ԱԳՆ. Ղազախստանի բանակցություններում միանգամայն այլ մթնոլորտ էր

Ղազախստանում տեղի ունեցած միջուկային բանակցություններում «վեցնյակի» առաջարկներն առավել տրամաբանական էին, քան մինչ այդ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, այս փուլում միանգամայն այլ մթնոլորտ էր տիրում, հայտնում է FarsNews-ը:

«Սակայն, երկու կողմերը պետք է քայլեր անեն փոխըմբռնման հասնելու համար: Հուսով եմ, Ստամբուլում հնարավոր կլինի համաձայնության գալ»,-ասել է նա: