5 մարտի 2013 - 14:48 AMT
ՖԻՖԱ նախագահը քննադատել է ԱԱ-2022 ձմռանն անցկացնելու գաղափարը

ՖԻՖԱ նախագահ Զեպ Բալտտերը քննադատել է ԱԱ-2022 Քաթարում ձմռանն անցկացնելու գաղափարը: Ըստ նրա, այդ մասին խոսք լինել չի կարող:

«Իմ գլխավոր պարտականությունն է պաշտպանել ՖԻՖԱ սկզբունքները: Դրանցից մեկի համաձայն աշխարհի առաջնությունն անցնում է հունիս-հուլիսին: Մրցաշարը ձմռանն անցկացնելու մասին խոսք լինել չի կարող»,-Բլատտերի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ն պատրաստ է քննարկել ԱԱ-200 անցկացման ժամկետը տեղափոխելու մասին հարցը՝ հղում անելով մարզիկների վրա շոգի ազդեցության մասին բժշկական հետազոտությունների վրա: