Սպարապետ Վազգեն Սարգսյանին հենց թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը փոխելու է երկիրը։ Նման կարծիք հայտնեց Սպարապետի ծննդյան օրը Եռաբլուր այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինչպես Սպարապետն է տալիս իր օրինակով, թող մարի մարդը, երբ իր ժամանակը եկել է, բայց թող հարատևի ազգը։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը վերադարձել է, և ես իմ բաժին պատասխանը կտամ այսօրվանից մինչև կիրակի օրը»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը համաձայն է այն վարկածի հետ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության հեղինակների շրջանակը չի սկսվում և ավարտվում Նաիրի Հունանյանով։