5 մարտի 2013 - 18:00 AMT
Եգիպտոսում չեն դադարում բախումները

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Պորտ Սաիդում սգո արարողությունը վերածվել է ոստիկանության հետ բախման: Արդյունքում ցուցարարները «Մոլոտովի հեղուկով» շշերի օգնությամբ հրկիզել են շենքերի համալիրը, որտեղ գտնվում է ներքին գործերի վարչությունը, հայտնում է Associated Press-ը: Անկարգությունների հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել:

Սգո միջոցառումները նվիրված էին բախումներում զոհված երեք անձանց հիշատակին: Տուժածներ կան նաև ոստիկանների և զինծառայողների թվում: