4 հոկտեմբերի 2005 - 18:46 AMT
Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 27-ին
ՀՀ նախագահ հ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվե նշանակելու մասին` հայտնում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Սահմանադրական հանրաքվեն նշանակվել է նոյեմբերի 27-ին: Բացի այդ Հայաստանի նախագահ ստորագրել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:-0-