4 հոկտեմբերի 2005 - 19:04 AMT
ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխաիլ Կրոտովի հետ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Միխաիլ Կրոտովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկող ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերին առնչվող հարցեր: Մ.Կրոտովը Արթուր Բաղդասարյանին իրազեկել է ԱՊՀ ՄԽՎ-ի ընթացիկ աշխատանքների մասին: Բացի այդ քննարկվեցին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքներին առնչվող խնդիրներ: