ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի գեներալ Ջեյմս Մեթիսը մարտի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները չեն գործում, դիվանագիտական ջանքերն անհեռանկար են:
Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի զինված ուժերի գծով կոմիտեի առջև՝ Մեթիսն ասել է, որ Իրանը բանակցություններում խաբելու մեծ պատմություն ու փորձ ունի: «Մինչ բանակցություններ են ընթանում, Իրանը շարունակում է ուրանի հարստացումը և գնում է դեպի ատոմային զենքի ստեղծում»,-ասե է գեներալը:
«ԱՄՆ կարող է ստիպել Իրանին ենթարկվել առանց անմիջական առճակատման»,-գտնում է Ջեյմս Մեթիսը, հայտնում է Ynet-ը: