6 մարտի 2013 - 11:19 AMT
Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» հետ խաղը մեզ համար լավ դաս կլինի

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» պարտվելուց հետո (0:3) ասել է, որ հենց իրենք են մեղավորը պարտության մեջ:

«Շախտյորը» լավ չէր խաղում, իսկ երկրորդ կեսում ինչ-որ վտանգավոր պահեր կարողացավ ստեղծել, սակայն չկարողացանք դրանից օգուտ քաղել: Կարծում եմ, որ մեզ համար լավ դաս կլինի այս պարտությունը, և մենք նման սխալներ մյուս հանդիպումներում այլևս թույլ չենք տա»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է football.ua:

Նա նաև հավելել է, որ իրենց մոտ լավ դրսևորվել չէր ստացվում, քանի որ «Բորուսիան» թույլ չէր տալիս. «Խնդիրը մեր մեջ է: Աշխատում էինք, բայց ինչ կարող ենք անել, եթե մենք չունենք այնպիսի ուժեղ խաղացողներ, ինչպիսիք կան «Բորուսիայում»: Բայց մենք պարտավոր ենք պայքարել դժվարությունների դեմ»: