6 մարտի 2013 - 12:09 AMT
Դավիթ Նալբանդյանը BNP Paribas Open-ի առաջին շրջանում կխաղա Մարսել Գրանոլերսի հետ

Մարտի 7-ին ամերիկյան Ինդիան Ուելս քաղաքում մեկնարկում է BNP Paribas Open մրցաշարը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը BNP Paribas Open-ի առաջին շրջանում կխաղա Մարսել Գրանոլերսի (Իսպանիա) հետ:

Թենիսիստները պաշտոնական խաղերում հանդիպել են երեք անգամ, և երեք անգամ հաղթող է դուրս եկել Նալբանդյանը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 6,046,943 դոլար է: