2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.4% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.0 դրամ, ինչը 4.7%-ով գերազանցել է 2012թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (388.6 դրամ):