6 մարտի 2013 - 13:06 AMT
ՄԱԿ. Սիրիայից փախուստի դիմած մարդկանց թիվը հասել է 1 միլիոնի

Իրենց երկիրը լքած սիրիացիների քանակը հասել է 1 միլիոնի: Նման տվյալներ են բերվում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փախստականների կեսից ավելին երեխաներ են:

Մի քանի միլիոն մարդ զուրկ է կացարանից, հազարավոր մարդիկ հեռանում են Սիրիայից ամեն օր:

«Միջազգային հումանիտար օգնության ծավալները կարող են չբավարարել»,-ասել է Գուտերեսը: Նա նշել է, որ իրավիճակը Սիրիայում մոտենում է լայնածավալ աղետի: