6 մարտի 2013 - 13:04 AMT
Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մեկ ամսվա ընթացքում

Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մեկ ամսվա ընթացքում: Այդ ընթացքում նախագահի պարտականությունները կկատարի Նիկոլաս Մադուրոն, այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Էլիաս Հաուան:

Զինվորականներն արդեն երդվել են գործող փոխնախագահին ու խորհրդարանին: Մինչդեռ Վենեսուելայի կառավարութունը արտաքսում է երկրից ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդին դավադրության մասնակցության մեղադրանքով: Նախօրեին Մադուրոն հայտարարել է, որ Չավեսի ծանր հիվանդությունը «նրա դեմ դավադրության արդյունք է»: Նա հավելել է, որ կստեղծվի գիտական հանձնաժողով, որը կապացուցի, որ Չավեսի մահը բնական չէր և որ «թշնամիները կարողացել են վարակել նրան»:

Վաշինգտոնում նման մեղադրանքները անհեթեթ են անվանում: ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Չավեսի ընտանիքին և մերձավորնեին: