5 հոկտեմբերի 2005 - 14:43 AMT
Ստրասբուրգում կկայանա ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը
Այսօր Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպումը կանցնի ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր կոմիտեի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը եւ պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն: