6 մարտի 2013 - 13:07 AMT
Էթնա հրաբուխն արթնացել է

Սկսվել է Եվրոպայի գործող ամենաբարձր Էթնա հրաբխի ժայթքումը: Լավայի արտանետման բարձրությունը հասնում է 1 կիլոմետրի: Հրաբուխը գտնվում է Սիցիլիա կղզում:

Հրաբխի ակտիվությունն առաջիկայում կարող է աճել: Հրաբխից ոչ հեռու գործող օդանավակայան է գտնվում, սակայն այս պահի դրությամբ լավայի և մոխրի արտանետումները դեռևս չեն խաթարում նրա աշխատանքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: