6 մարտի 2013 - 16:41 AMT
Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը կմասնակցի Սոչիի Օլիմպիադային

Փորձագետ Թոռնիկե Իվանիշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը կմասնակցի Սոչիի Օլիմպիադային, համարում է «դրական ագրեսիվ դիվանագիտության» դրևորում:

Ինչպես հայտարարել է Շարաշենիձեն, այդ քայլով Իվանիշվիլին նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում և սպասում է Ռուսաստանի պատասխան քայլին: «Սպասենք իրադարձությունների զարգացմանը: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դրական ագրեսիվ դիվանագիտությունն արդյունք է տվել, սակայն եղան դեպքեր, որ արդյունք չտվեցին»,-ասել է փորձագետը:

Ինչպես հայտնել է Գրուզիա Օնլայնը, մարտի 5-ին «Իմեդի» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է կապեր հաստատի մշակույթի ու սպորտի ոլորտներում: