6 մարտի 2013 - 17:24 AMT
Միխայիլ Մամիաշվիլին դեմ չի լինի գլխավորել FILA-ն

Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլին հայտարարել է, որ դեմ չի լինի, եթե իր թեկնածությունն առաջադրվի FILA նախագահի պաշտոնում:

FILA-ի հաշվետու ընտրական արտահերթ ժողովը տեղի կունենան գարնանը, վայրն ու ստույգ ժամկետը դեռ հայտնի չեն: Այն հարցին, թե պատրաստ է նա արդյոք գլխավորել FILA-ն, Մամիաշվիլին ասել է. «Ես եղել եմ ԽՍՀՄ հավաքականի կոմերիտմիության ղեկավարը, ցավոք, կուսակցություն անդամ չհասցրեցի դառնալ: Բայց մեղ մոտ ի՞նչ են ասում: Եթե նման խնդիր դրվի, եթե դա ծառայի համաշխարհային ըմբշամարտի շահերին, ապա ցանկացած հարց հնարավոր է քննարկել», հայտնում է «Ռ-սպորտը»: