6 մարտի 2013 - 17:45 AMT
ԶԼՄ. Միրչա Լուչեսկուն կհեռանա «Շախտյորից» այս խաղաշրջանի ավարտին

Ինչպես հայտնում է «Ուկրաինական պրավդան», «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն որոշել է հեռանալ թիմից այս խաղաշրջանի ավարտին:

Լուչեսկուն հայտարարել է իր որոշման մասին օգնականներին Դորտմունդի «Բորուսիային» 0:3 հաշվով պարտվելու հաջորդ օրը: Լուչեսկուի պայմանագիրը «Շախտյորի» հետ, որտեղ ռումինացի մասնագետն աշխատում է 2004 թվականից ի վեր, ավարտվում է ամռանը: