6 մարտի 2013 - 18:02 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարը կհանդիպի Բրահիմիի և Բերնսի հետ

Մարտի 7-ին Լոնդոնում «Եմենի բարեկամներ» խմբի հանդիպումների շրջանակում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը կհանդիպի Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պարոն Բոգդանովը նաև հանդիպումներ կունենա մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների հետ, ասել է Լուկաշևիչը: