6 մարտի 2013 - 18:13 AMT
Բարաք Օբաման ցավակցություն չի հայտնել Չավեսի մահվան կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն չի հայտնել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Իր ելույթում ԱՄՆ նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն հուսով է, որ այդ երկրի հետ հարաբերությունները կբարելավվեն: «Այս ծանր պահին ԱՄՆ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին ու շահագրգռված է զարգացնել կառուցողական հարաբերությունները Վենեսուելայի կառավարության հետ: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում ժողովրդավարական սկզբունքներին, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը»: Օբաման ու Չավեսը հանդիպել են միայն մեկ անգամ՝ 2009թ. միմյանց ձեռք սեղմելով ամերիկյան պետությունների գագաթաժողովում, հայտնում է VOA News-ը: