7 մարտի 2013 - 13:07 AMT
Microsoft-ը չի բողոքարկի Եվրահանձնաժողովի որոշումը 561 մլն եվրո տուգանքի մասին

Ամերիկյան Microsoft ընկերությունը չի բողոքարկի Եվրահանձնաժողովի որոշումը 561 մլն եվրո (730 մլն դոլար) տուգանքի մասին՝ ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

«Microsoft-ը ստանձնում է պատասխանատվությունը թույլ տրված սխալների համար, ինչպես նաև ներողություւն է հայցում առաջացած խնդիրների համար»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

Խախտումները ընկերության կողմից գրանցվել են 2011թ. մայիսից մինչև 2012թ. հունիսը և վերաբերվել են Windows 7-ի տարբերակներից մեկին