7 մարտի 2013 - 13:25 AMT
Գրիգոր Սևակ-Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն

Հայ գրոսմայստեր Գրիգոր Սևակ-Մխիթարյանը դարձել է Բրազիլայի շախմատի 79-րդ չեմպիոն:

Նա 8,5 միավոր է վաստակել 11 տուրում և գերազանցել է իր մոտակա մրցակցին 0,5 միավորով: Նա հաղթել է 7 պարտիաներում, երեք անգամ ոչ ոքի է գրանցել և մեկ անգամ պարտություն է կրել:

2-րդ տեղում 8 միավորով Էվանդո Բարբոսան է, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մադեուս Մենդոսան: