7 մարտի 2013 - 11:48 AMT
Վարչապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել երկրի դիրքը զբոսաշրջության գրավչության վարկանիշում բարելավելու համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի դիրքը մրցունակության տեսակետից զբոսաշրջության գրավչության վարկանիշում բարելավելու համար:

Այսօր Համաշխարհային տնտեսական համաժողովը հրապարակել է «Ճամփորդություններ և զոբսաշրջություն. մրցունակություն 2013» (TTCI) զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքը՝ 90-րդ տեղից տեղափոխվելով 79-րդ տեղը: «Դա լավ ցուցանիշ է, սակայն մենք դեռ պետք է աշխատենք այն բարելավելու համար»,-ասել է Սարգսյանը՝ նշելով, որ երկրի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում առաջատար միջազգային կազմակերպությունների վարկանիշները: