7 մարտի 2013 - 12:31 AMT
Կառավարությունը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016թթ. ազգային ծրագիրը

ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թվականների ազգային ծրագիրը: Հաստատվել է նաև այդ ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը, բյուջեն, մոնիթորինգի և գնահատման պլանը: Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ծրագրով նախատեսվում են համալիր միջոցառումներ այդ ոլորտում պայքարի համար, ծրագիրը քննարկվել է համապատասխան հանձնաժողովներում: