7 մարտի 2013 - 13:07 AMT
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Արամ Աթեշյանի հետ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հանդիպել է Կստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Մուամեր Գյուլերը գոհունակություն է հայտնել տարեց հայ կանանց դեմ հարձակումների գործով կասկածյալի ձերբակալության առնչությամբ: Նախարարն ընդգծել է, որ անվտանգության ուեժրը կատարում են իրենց պարտականությունները, անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Թուրքական լրատվական գործակալությունները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Ստամբուլի տարեց կանանց դեմ հարձակումների կասկածանքով ձերբակալվել է Ստամբուլի բնակիչ Մուրադ Ն., որն ազգությամբ հայ է: