5 հոկտեմբերի 2005 - 20:08 AMT
ՀՀ-ում Իտալիայի օրերի անցկացման շրջանակներում, Երեւան են ժամանել 30 գործարարներ Իտալիայից
Այսօր ՀՀ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Իտալիայի Հանրապետության առ-տրի - արդյունաբերության խնախարար Ադոլֆո Ուրսոյի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ա. Բաղդասարյանը կար-որեց իտալական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում, որը -ս մեկ հնարավորություն է ստեղծում հայ-իտալական հարաբերությունների սերտացման համար: Ադոլֆո Ուրսոն նշեց, որ բացի մշակութային ծրագրից, Հայաստան ժամանած պատվիրակության կազմում կան 30 գործարարներ: Կողմերը քննարկեցին Հայաստանում Իտալիայի Առ-տրաարդյունաբերական պալատի ստեղծման միջոցով տնտեսական կապերի ամրապնդման, փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը աջակցելու, ռեգիոնալ համագործակցությունը խորացնելու հարցերը: Հայաստանի խորհուրդարանի խոսնակը կար-որեց Հայաստանում Իտալական տան բացոմը, որը իր հերթին կարող է դառնալ Իտալիայի եւ Հայաստանի միջեւ առ-տրատանտեսական, գիտակրթական եւ պատմամշակութային կապերի զարգացման լավ մեխանիզմ: