6 հոկտեմբերի 2005 - 14:02 AMT
ԵԽԽՎ Ղարաբաղի գծով կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին
Նախօրեին Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպմանը, որն անցնում էր փակ դռների ետեւում, ներկա էր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռասսել Ջոնսթոնը: Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերին նախանշված ենթակոմիտեի երրորդ նիստի նախապատրաստման հարցերը, դիտարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գծով ենթակոմիտեի ջանքերի ակտիվացման ուղիները: