7 մարտի 2013 - 18:19 AMT
Ռ. Մորնինգսթար. ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերին

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ջանքերն, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է contact.az-ը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ Մորնինգսթարը կարծիք է հայտնել, որ վճռորոշը ոչ թե բանակցությունների ձևաչափն է, այլ կողմերի կամքը:

«Գիտեմ, հիասթափություն կա Մինսկի խմբի շրջանակներում, սակայն ես էլ եմ ցանկանում մի հարց տալ. մի՞ թե բանակցությունների ձևաչափն այդքան կարևոր է: Իրապես կարևոր պահ է քաղաքական կամքի առկայությունը վերջնական կարգավորման հասնելու համար: Ցանկացած իրավիճակում պետք է կառուցողական վերաբերմունք դրսևորել բարդ հարցերի հանդեպ»,-ասել է նա: