6 հոկտեմբերի 2005 - 15:26 AMT
Ռ.Քոչարյանը եւ Գ.Լենմարկերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Գ.Լենմարկերի Լեռնային Ղարաբաղին նվիրված զեկույցի վերաբերյալ: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի խնդրանքով, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Հայաստանի նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ-ի հետ ընդլայնվող համագործակցությանը` այդ համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը: