7 մարտի 2013 - 19:53 AMT
Կոնվերս Բանկի Սևանի մասնաճյուղի վերաբացվել է

Մարտի 7-ին տեղի է ունեցել Կոնվերս Բանկի Սևան քաղաքի մասնաճյուղի վերաբացումը: Այն կգործի Նաիրյան 155 հասցեում: Մասնաճյուղը հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:

Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով` գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը: