9 մարտի 2013 - 11:04 AMT
Նիկոլաս Մադուրոն կատարում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները

Նիկոլաս Մադուրոն կատարում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները: Կյանքի օրոք Չավեսը նրան էր անվանում իր հետնորդը: Նիկոլաս Մադուրոն նախօրեին երդման տեքստն ընթերցել է խորհրդարանի առջև, հետո մեկնել է Ռազմական ակադեմիա, որտեղ անցնում է Չավեսին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը: Մադուրոն երդվել է շարունակել բոլիվարյան հեղափոխության գործը:

Մեկ ամսվա ընթացքում պետք է ընտրվի նոր նախագահը: Հստակ ամսաթիվը կորոշի Ազգային ընտրական խորհուրդը: