9 մարտի 2013 - 15:16 AMT
Չինաստանի նոր նախագահն ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ռուսաստան

Չինաստանի նոր նախագահն ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ռուսաստան և մի շարք աֆրիկյան երկրներ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Յան Ցզեչին 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանում:

«Մենք մտադիր ենք ռուսական կողմի հետ համատեղ առաջ տանել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը»,-մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Չինաստանի ԱԳ նախարարի խոսքերը: