7 փետրվարի 2003 - 22:52 AMT
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿՆՆԵՐ
Հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամության խմբի Միջխորհրդարանական փոխանակման ծրագրի շրջանակներում հունիսի սկզբին Հայաստան կայցելի Կանադայի խորհրդարանականնեի մի խումբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի նախարարի խորհրդարանական քարտուղար Սարգիս Ասադուրյանը:Հայաստան այցի ընթացքում խորհրդարանականներին կմիանան Կանադական բիզնես միության անդամները` Հայաստանի եւ Կանադայի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման ուղիների քննարկման եւ գործնական հեռանկարների մշակման համար: Ս. Ասադուրյանի խոսքերով` փոխանակման ծրագրի առաջին երկու փուլերն անցել են շատ հաջող Հայաստանի եւ Կանադայի միջեւ ամուր հարաբերությունների զարգացման առումով, ինչին նպաստել է նաեւ Կանադայի հայ համայնքի աշխույժ աջակցությունը: