6 հոկտեմբերի 2005 - 20:15 AMT
Հոկտեմբերի 9-11 տեղի կունենա ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնական այցը Ավստրալիա
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԷՍԿՕ-ի 33-րդ Գլխավոր կոնֆերանսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը նախատեսվում է Վ.Օսկանյանի ելույթը Գլխավոր կոնֆերանսին: Հոկտեմբերի 9-11-ը նախարարը պաշտոնական այցով գտնվելու է Ավստրալիայում: Սիդնեյում եւ Կանբերայում նախատեսված են նախարարի հանդիպումները Ավստրալիայի ԱԳ նախարարի, կառավարության անդամների, խորհրդարանականների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 12-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այց է կատարելու Ինդոնեզիա, իսկ հոկտեմբերի 13-ին` Սինգապուր: Վ. Օսկանյանը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 14-ին: