7 հոկտեմբերի 2005 - 13:39 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հնդկաստանի փոխնախագահի հետ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Օսկանյանը վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակի այս այցը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի եւ Հնդկաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին քաղաքական խոչընդոտների բացակայությունը թույլ է տալիս մեր երկրներին ակտիվ փոխգործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կողմերը նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, միջազգային ատյաններում համագործակցության եւ աջակցության հնարավորությունները: