9 մարտի 2013 - 16:39 AMT
Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնում

Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: Քվեարկության բոլոր մասնակիցները ձայնը տվել են Ծառուկյանին: Նա կպաշտոնավարի ևս չորս տարի:

ՀԱՕԿ փոխնախագահ են վերընտրվել օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Ֆիզիկական կուլտուրայայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: