7 հոկտեմբերի 2005 - 13:59 AMT
Այսօր աշխատանքային այոցվ Երեւան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը
Այսօր Հայաստանի մայրաքաղաքի 2787-ամյակի տոնակատարության կապակցությամբ աշխատանքային այցով Երեւան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այցի ընթացքում Լուժկովը կմասնակցի Մոսկվայի մշակույթի, գիտության եւ բիզնեսի տան հիմնաքարի տեղադրման արարողությանը: Մոսկվայի տունը կկառուցվի Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ 3,5 քառակուսի մետր մակերեսով տարածքի վրա: Շուրջ 7 մլն արժողությամբ նախագիծը ֆինանսավորում է ռուսական կողմը: Մոսկվայի քաղաքապետը նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Երեկոյան Արամ Խաչատուրյանի անվան ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում տեղի կունենա ռուս կատարողների գալա-համերգը` Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում, որին կմասնակցեն Յու.Լուժկովը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Այսօր եւետ ուշ երեկոյան Յու.Լուժկովը կվերադառնա Մոսկվա: