11 մարտի 2013 - 11:58 AMT
Իսպանիայի 60 քաղաքներում ցույցեր են անցել կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Մարտի 11-ին Իսպանիայի 60 քաղաքներում ցույցեր են անցել կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Ակցիայի կազմակերպիչներն են մոտ 150 հասարակական շարժումներ, արհմիություններ: Ակցիային աջակցում են ձախակողմյան քաղաքական կուսակցությունները:

Ինչպես հայտարարել է Աշխատավորների համընդհանուր միության գլխավոր քարտուղար Կանդիդո Մենդեսը, ցուցարարները պահանջում են կառավարությունից փոխել տնտեսական քաղաքականության ուղղվածությունը՝ ելնելով աշխատավորների շահերից, ոչ թե բանկիրների: