11 մարտի 2013 - 12:40 AMT
Ստոկհոլմում մահացել է 97-ամյա արքայադուստր Լիլիան Բերտիլը

Ստոկհոլմում մահացել է 97-ամյա արքայադուստր Լիլիան Բերտիլը, Բերտիլ արքայազնի այրին, որը իշխող թագավոր Կառլոս XVI Գուստավի քեռին էր, հայտնում է «Ռոյթերսը»: Արքայազնը մահացել է 1997 թվականին:

Լիլիան Բերտիլը, որի ազգանունը Լիլիան Դևիս էր, ծնվել է հասարակ ընտանիքում 1915թ.: Արքայազնին նա հանդիպել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Նրանք չէին կարող ձևակերպել իրենց հարաբերությունները, քանի որ հակառակ դեպքում արքայազնը կզրկվեր թագաժառանգի կարգավիճակից: Նրանք ամուսնացան միայն 1976թ. Կառլոս XVI Գուստավի թույլտվությամբ: Մինչ այդ Լիլիանը ամուսնացած է եղել բրիտանացի դերասան Իվան Քրեյգի հետ:

Բերտիլ արքայազնն ու արքայադուստրը Շվեդիայի սիրված ամուսնական զույգերից էին: