11 մարտի 2013 - 11:53 AMT
Դերասան Դմիտրի Նազարովը Մովսիսյանին անվանել է Մեսսիսյան

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովը, տպավորված լինելով Յուրա Մովսիսյանի դեբյուտով, պատկերավոր կերպով անվանել է նրան Մեսսիսյան:

Յուրա Մովսիսյանը, որը «Սպարտակ»-«Թերեկ» խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խոստովանել է, որ գոլերը նվիրում է երեխաներին ու ընտանիքին. «Բոլորին, ով հավատում էր ինձ ու սատարում»:

Ֆուտբոլիստը հավելել է, որ մթնոլորտը «Լուժնիկի» ստադիոնում ուղղակի ֆանտաստիկ է եղել:

«Առաջին անգամ զգացի «Սպարտակի» երկրպագուների աջակցությունը: Դա յուրահատուկ բան է»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Սպարտակի» պաշտոնական կայքը: