11 մարտի 2013 - 12:24 AMT
Նիկիտա Սիմոնյան. Աստված տա, որ Յուրան նույն ոգով շարունակի

Մոսկվայի «Սպարտակի» հայտնի վետերան Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Թերեկի» դեմ խաղում:

«Իմ հեռախոսը չի լռում, բոլորը շնորհավորում են ինձ այն կապակցությամբ, որ հայազգի Մովսիսյանն այսքան հաջող սկսեց իր կարիերան «Սպարտակում»: Անշուշտ, դա ինձ հաճելի է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք նոր սպարտակցի ունեցանք, որը փայլուն դեբյուտ ունեցավ»,-Սիմոնյանի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Նա հատուկ շեշտել է Մովսիսյանի անհատական վարպետությունը, հատկապես այն պահերին, երբ նա խփել է երկրորդ և երրորդ գոլերը. «Աստված տա, որ նա նույն ոգով շարունակի»:

«Թերեկի» հետ խաղում Յուրա Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և օգնեց իր ակումբին հաղթել 3:1 հաշվով: