11 մարտի 2013 - 12:24 AMT
Ահմադինեժադը վիրավորե՞լ է իսլամը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես քաղաքական կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների կողմից: Պատճառը նրա «աղաղակող արարքն է» եղել Վենեսուելա այցի ժամանակ, որտեղ նրան լուսանկարել են հանգուցյալ Չավեսի մորը գրկախառնված՝ նա փորձել է մխիթարել որդուն կորցրած մորը:

Ահմադինեժադի հայրենիքում նրա այդ արարքը «զազրելի են համարել», անհարիր իսլամական պետության ղեկավարին, քանի որ ըստ իսլամի կանոնների տղամարդը չի կարող դիպչել օտար կնոջ, հայտնում է MIGnews.com-ը: