11 մարտի 2013 - 15:51 AMT
Հերթական ադրբեջանցի զինվորի մահվան մեջ «մեղադրվում է» հայկական կողմը, որը հրադադարի ռեժիմը չի խախտել

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց բանակում հերթական զոհի մասին տեղեկությունն են տարածել` հղում տալով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը: Մահացածը Աբիլով Ալի Իրհամն է/ծնված 1994թ./: Ադրբեջանական կողմը նշել է, որ զինծառայողը սպանվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքեց այս տեղեկությունը` նշելով. «ՊԲ առաջապահ զորամասերը հարգում են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: