11 մարտի 2013 - 16:08 AMT
Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց նստացույց են սկսել. Պահանջները չեն փոխվել

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողներ նստացույց են սկսել: Ուսանողներն իրենց հետ բերել են «Պահանջում ենք հեռացնել Գևորգ Մելքոնյանին», «Տեր ենք, պահանջատեր ենք» գրություններով պաստառներ:

Ուսանողների հիմնական պահանջն է աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին, ով փետրվարի վերջին սկսված դասադուլներից մեկի ժամանակ վեճի էր բռնվել դասադուլավորների հետ: Այս միջադեպից հետո ռեկտորատի նիստ տեղի ունեցավ, և ռեկտորատը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված էր, որ Մելքոնյանին աշխատանքից ազատելու համար չկան բավարար հիմքեր:

Նշենք նաև, որ ուանողները դասադուլները սկսել էին փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: