11 մարտի 2013 - 16:29 AMT
Մարտի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.71 դրամ

Մարտի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 350 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 411,17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411,50 դրամ:

Ընդ որում, մարտի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.71 դրամ, մարտի 7-ի համեմատ ավելանալով 0,13 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 534.09 դրամ է` նվազելով 1,39 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.36 դրամ՝ նվազելով 0,01 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: