7 փետրվարի 2003 - 21:49 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել զորքերի շփման գծում այսօր նախատեսված` ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկմանը: Դրա հետ մեկտեղ, կողմերն ընդգծել են հակամարտող կողմերի կրակի դադարեցման ռեժիմի պայմանների հետագա պահպանման կարեւորությունը: