Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է ընկերության կողմից սպասարկվող 14800 հենասյուն, որոնցից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման: 2013 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում կփոխվի 1000 հենասյուն:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ բակային տարածքներում գտնվող էլեկտրական մալուխների վիճակի և դրանց կարգավորման նպատակով պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող էլեկտրամատակարարման ենթակայաններն ու գազաբաշխիչ կետերը, և առաջիկայում կմեկնարկեն բարեկարգման աշխատանքները: